18:22  ,  6 փետրվարի, 2023

Ռոնալդուն ծննդյան օրը նշել է անապատում, խարույկի շուրջ (ֆոտո)

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարի 5-ին ծննդյան 38-րդ տարեդարձը նշել է Արաբական անապատում, խարույկի շուրջ ընկերների հետ։

Նախքան այդ նա ընտանիքի հետ է նշել ծննդյան օրը։

Ռոնալդուն կարիերայի ընթացքում հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում», Թուրինի «Յուվենտուսում», որոնց հետ նվաճել է 30 տիտղոս, 5 անգամ արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Պորտուգալիայի հավաքականի հետ Ռոնալդուն դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ Ազգերի լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում