13:16  ,  6 փետրվարի, 2023

Չավի․ «Ռեալը» դեռ կարող է հաղթել առաջնությունում, պետք է զգոն լինել (ֆոտո)

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին պայքարը Իսպանիայի առաջնության չեմպիոնական մրցավազքում ավարտված չի համարում։

20-րդ տուրում կատալոնական թիմը 3:0 հաշվով հաղթել է «Սեւիլիային», «Ռեալը» 0:1 հաշվով պարտվել է «Մալյորկային»։

«Դեռ կարող է «Ռեալը» հաղթել առաջնությունում, մենք պետք է զգոն լինենք։ Հաջորդ կիրակի հյուրընկալվելու ենք «Վիլյառեալին», որը հաղթել է «Ռեալին»։ Պետք է ամեն խաղում 100 տոկոս ջանք ու եռանդ դրսեւորել առաջին տեղում մնալու համար։ Ամեն հանդիպումը ճակատամարտ է։

Դեռ 18 խաղ ունենք առաջնությունում, դեռ ոչինչ չի ավարտվել։ «Ռեալը» գործող չեմպիոնն է եւ ֆավորիտը։ Այդ թիմը պայքարում է մինչեւ վերջին տուրը։ Մենք թուլանալու իրավունք չունենք»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնան» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում