12:25  ,  6 փետրվարի, 2023

Նիկոլո Ձանյոլոն պատրաստ է կարիերան շարունակել Թուրքիայում

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն համաձայնություն է տվել թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելուն, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Այժմ ակումբները քննարկում են տրանսֆերի գինը, որը կարող է կազմել մոտ 22 միլիոն եվրո։

Թուրքական ակումբը 23-ամյա իտալացի ֆուտբոլիստին առաջարկել է 4,5 տարվա պայմանագիր, տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։

Նիկոլո Ձանյոլոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Նիկոլո Ձանյոլոն «Ռոմայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա լարված հարաբերություններ ունի հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ դուրս է մնացել հայտացուցակից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում