11:55  ,  6 փետրվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 110 միլիոն եվրո առաջարկել Օսիմենի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին։ Անգլիական ակումբը 24-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կառաջարկի 110 միլիոն եվրո, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Եթե գործարքը տեղի ունենա, Օսիմենի տրանսֆերը կդառնա ամենաթանկը մանչեսթերյան ակումբի պատմության մեջ։ Այժմ ռեկորդային է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Պոլ Պոգբայի տրանսֆերը՝ 105 միլիոն եվրո։

Օսիմենի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» հետ մասնակցել է 20 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 15 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում