10:45  ,  6 փետրվարի, 2023

Հենրիխ Մխիթարյան․ Սեւ-կապույտ - Միլանի գույներն են (ֆոտո)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Միլանին» 1:0 հաշվով հաղթելուց հետո փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լուսանկարներ խաղից։

«Սեւ-կապուտ - Միլանի գույներն են»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։

«Ինտերը» 43 միավորով երկրորդն է եւ 13 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»: «Միլանը» 6-րդն է՝ 38 միավոր:

«Ինտերը» «Միլանին» հաղթել էր նաեւ անցած ամիս տեղի ունեցած Իտալիայի Սուպերգավաթի խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում