09:11  ,  6 փետրվարի, 2023

Ինձագի․ Հրաշալի խաղ էր, մեր ֆուտբոլիստները վճռական էին եւ կենտրոնացած

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը չեմպիոն «Միլանի» նկատմամբ Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում։

«Անկասկած, հրաշալի խաղ էր։ Ես շնորհավորեցի տղաներին։ Նրանք վճռական էին եւ կենտրոնացած։ Մենք ամբողջովին գերիշխում էինք։ 20 օրում երկրորդ հաղթանակը միլանյան դերբիում այն է, ինչ ցանկանում ենք կիսել երկրպագուների հետ։

Մենք վստահությամբ նայում ենք առաջ։ Մեզ հետ են Լուկակուն եւ Բրոզովիչը, որոնք վերադարձել են չորս ամիս անց։ Բայց առանց նրանց էլ մենք դուրս եկանք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, հասանք Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ եւ Ա Սերիայում երկրորդ տեղում ենք»,- Ինձագիի խոսքը մեջբերում է DAZN-ը։

«Ինտերը» «Միլանին» հաղթել էր նաեւ Իտալիայի Սուպերգավաթի խաղում՝ նվաճելով տիտղոսը։

Իտալիայի առաջնությունում «Ինտերը» 43 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 13 միավոր։ «Միլանը» 6-րդն է՝ 38 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում