00:58  ,  6 փետրվարի, 2023

Հոլանդը ոչ մի հարված չի կատարել դարպասին առաջին անգամ Պրեմիեր լիգայի խաղում (ֆոտո)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ոչ մի հարված չի կատարել «Տոտենհեմի» դարպասին։

Առաջին մրցաշրջանն Անգլիայում անցկացնող նորվեգացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի խաղում առաջին անգամ է հեռանում խաղադաշտից դարպասին հարված չկատարած։ Նա անցկացրեց ամբողջ հանդիպումը եւ մրցակցի տուգանային հրապարակում ոչ մի անգամ գնդակ չստացավ։

«Տոտենհեմը» հաղթել է 1:0 հաշվով անգլիացի հարձակվող Հարի Քեյնի գոլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով