22:24  ,  5 փետրվարի, 2023

«Տոտենհեմը» պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

«Տոտենհեմի» միակ գոլը 15-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Մանչեսթեր Սիթին» (21 խաղ) 45 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Արսենալից» (20 խաղ)։ «Տոտենհեմը» (22 խաղ) 5-րդն է՝ 39 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում