17:21  ,  5 փետրվարի, 2023

«Նապոլին» հաղթեց եւ առաջատար է 16 միավորի առավելությամբ (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց «Սպեցիային» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Աչքի ընկավ նաեւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։ Նա նաեւ մեկ գոլային փոխանցում կատարեց Օսիմենին։

«Նապոլին» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղում ընթացող «Ինտերն» (20 խաղ) ու «Ռոման» (21 խաղ) ունեն 40-ական միավոր։ «Սպեցիան» 17-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Սպեցիա» - «Նապոլի»՝ 0:3 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 47, 11մ, Վիկտոր Օսիմեն, 69, 73

«Տորինո» - «Ուդինեզե»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Ֆիորենտինա» - «Բոլոնիա»՝ 21:00

«Ինտեր» - «Միլան»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով