16:10  ,  5 փետրվարի, 2023

ՊՍԺ-ի մարզական տնօրեն․ Ուրախ կլինենք, եթե Մեսին երկարաձգի պայմանագիրը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը հաստատել է, որ քննարկվում է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հետ համագործակցության երկարաձգումը։

«Հիմա մենք քննարկում ենք Մեսիի նոր պայմանագիրը։ Բոլորս էլ ցանկանում ենք, որ նա շարունակի աշխատել մեր ակումբի հետ։ Մենք ուրախ կլինենք, եթե նա երկարաձգի պայմանագիրը»,- Կամպոսի խոսքը մեջբերում է Telefoot-ը։

Մեսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում