15:16  ,  5 փետրվարի, 2023

Ռոնալդուն դարձավ 38, Նեյմարը՝ 31 տարեկան

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Բրազիլիայի հավաքականի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը փետրվարի 5-ին նշում են ծննդյան տարեդարձները։ Ռոնալդուն դարձավ 38, Նեյմարը՝ 31 տարեկան։

Ռոնալդուն կարիերայի ընթացքում հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում», Թուրինի «Յուվենտուսում», որոնց հետ նվաճել է 30 տիտղոս, 5 անգամ արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Պորտուգալիայի հավաքականի հետ Ռոնալդուն դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ Ազգերի լիգայի գավաթակիր։

Նեյմարը ակումբային կարիերայում ՊՍԺ-ից առաջ հանդես է եկել բրազիլական «Սանտոսում», կատալոնական «Բարսելոնայում», նվաճել է 26 տիտղոս։ Բրազիլիայի հավաքականի հետ Նեյմարը դարձել է օլիմպիական չեմպիոն եւ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս