14:02  ,  5 փետրվարի, 2023

46-ամյա Ֆյոդոր Եմելյանենկոն նոկաուտով պարտվեց կարիերայի վերջին մենամարտում (տեսանյութ)

Ռուսաստանցի Ֆյոդոր Եմելյանենկոն Լոս Անջելեսում տեղի ունեցած խառը մենամարտերի ծանր քաշային կարգում Bellator 290-ի չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում պարտվեց ամերիկացի Ռայան Բեյդերին։

Մենամարտը տեւեց 2 րոպե եւ 39 վայրկյան։ Առաջին ռաունդում Բեյդերը նոկաուտի ենթարկեց մրցակցին։ Մենամարտից հետո Եմելյանենկոն պաշտոնապես հայտարարեց կարիերան ավարտելու մասին՝ ութանկյունում թողնելով ձեռնոցները։

Եմելյանենկոն ու Բեյդերը հանդիպել էին նաեւ 2019թ․ հունվարին։ Այն ժամանակ եւս հաղթել էր ամերիկացի մարտիկը՝ դառնալով Bellator-ի չեմպիոն ծանր քաշային կարգում։

Եմելյանենկոն խառը մենամարտերում տարել է 40 հաղթանակ, կրել 7 պարտություն։

39-ամյա Բեյդերը ութանկյունում տարել է 31 հաղթանակ, կրել 7 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում