12:05  ,  5 փետրվարի, 2023

«Փյունիկի» 4 գոլը «Մակտարալի» դեմ խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Թուրքիայի Բելեկ քաղաքում ընկերական հանդիպում էր անցկացրել ղազախական «Մակտարալի» հետ եւ առավելության հասել 4:0 հաշվով։

Երեւանյան ակումբի յութուբյան ալիքը ներկայացրել է հանդիպման գոլերը։

Թուրքիայում անցկացրած մյուս 4 ստուգողական հանդիպումներում «Փյունիկը» 1:3 հաշվով պարտվել էր ուկրաինական «Դնիպրո-1» թիմին, 0:2 հաշվով՝ մերձմոսկովյան «Խիմկիին», 0:1 հաշվով՝ ուկրաինական «Վերեսին», 4:2 հաշվով հաղթել էր ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով