11:08  ,  5 փետրվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Անսու Ֆատիին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատիի ծառայություններով, հաղորդում է Diario Sport-ը։

Կատալոնական ակումբը ամռանը կարող է քննարկել 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը, եթե ստանա գրավիչ առաջարկ։

Անսու Ֆատին մշտական տեղ չունի իսպանացի Չավիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ դժգոհ է այդ իրավիճակից։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Անսու Ֆատին մասնակցել է 19 հանդիպման եւ խփել 3 գոլ։

Անսու Ֆատիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English