10:11  ,  5 փետրվարի, 2023

Ինձագի․ Շկրինյարն այլեւս չի լինի «Ինտերի» ավագը

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտարարել է, որ սլովակ պաշտպան Միլան Շկրինյարն այլեւս չի լինի իր ղեկավարած թիմի ավագը։

Շկրինյարը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Ինտերի» հետ եւ ամռանն անվճար կմիանա Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

«Ես չեմ դատապարտում Շկրինյարի ընտրությունը։ Նա բացառիկ մարդ է եւ ֆուտբոլիստ։ Միլանը հրաշալի տղա է եւ լավ է կատարում իր աշխատանքը։

Ֆուտբոլում պատահում են այսպիսի իրավիճակներ, երբ խաղացողը չի երկարաձգում պայմանագիրը։ Պետք է հարմարվել դրան։

Շկրինյարը չի լինի մեր ավագը այս ամենից հետո։ Մեր ավագը Հանդանովիչն է»,- Ինձագիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ինտերը» փետրվարի 5-ին կընդունի չեմպիոն «Միլանին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում