01:42  ,  5 փետրվարի, 2023

«Սասուոլոն» ուժեղ էր «Ատալանտայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

30-րդ րոպեին հեռացվեց «Ատալանտայի» դանիացի պաշտպան Յոակիմ Մեհլեն (տեսանյութ

55-րդ րոպեին դաշտի տերերի հաղթանակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Արման Լորիենտեն։

«Ատալանտան» 38 միավորով 6-րդն է։ Նույնքան միավոր ունեն չորրորդ եւ 5-րդ տեղերում գտնվող «Լացիոն» ու «Միլանը», որոնք մեկական խաղ քիչ են անցկացրել։ «Սասուոլոն» 15-րդն է՝ 23 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Սասուոլո» - «Ատալանտա»՝ 1:0 (տեսանյութ)

Արման Լորիենտե, 55

Հեռացում՝ Յոակիմ Մեհլե («Ատալանտա»), 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով