23:35  ,  4 փետրվարի, 2023

Մադրիդի «Աթլետիկոն» բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում մրցեց «Խետաֆեի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

60-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։ Հյուրերը պատասխան գոլը խփեցին 83-րդ րոպեին 11-մետրանոցից։ Թուրք հարձակվող Էնես Ունալը «Խետաֆեին» փրկեց պարտությունից։

«Աթլետիկոն» 35 միավորով չորրորդն է։ «Խետաֆեն» նախավերջինն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Խետաֆե»՝ 1:1 (տեսանյութ)

Անխել Կոռեա, 60 - Էնես Ունալ, 83, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս