Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում մրցեց «Խետաֆեի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
60-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։ Հյուրերը պատասխան գոլը խփեցին 83-րդ րոպեին 11-մետրանոցից։ Թուրք հարձակվող Էնես Ունալը «Խետաֆեին» փրկեց պարտությունից։
«Աթլետիկոն» 35 միավորով չորրորդն է։ «Խետաֆեն» նախավերջինն է՝ 18 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Խետաֆե»՝ 1:1 (տեսանյութ)
Անխել Կոռեա, 60 - Էնես Ունալ, 83, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում