23:26  ,  4 փետրվարի, 2023

«Նյուքասլն» ու «Վեստ Հեմը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Նյուքասլը» տանը խաղաց Լոնդոնի «Վեստ Հեմի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1։

Դաշտի տերերն արդեն երրորդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ Աչքի ընկավ անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը։ «Վեստ Հեմը» պատասխան գոլը խփեց 32-րդ րոպեին։ Բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետան գրավեց անգլիացի Նիկ Փոուփի պաշտպանած դարպասը։

21 խաղից հետո «Նյուքասլը» 40 միավորով չորրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է երրորդ տեղ բարձրացած «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Վեստ Հեմը» 16-րդն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Նյուքասլ» - «Վեստ Հեմ»՝ 1:1 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 3 - Լուկաս Պակետա, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում