22:54  ,  4 փետրվարի, 2023

«Ռոման» հաղթեց «Էմպոլիին»՝ 2 գոլ խփելով առաջին 6 րոպեում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Էմպոլիին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով՝ գոլերը խփելով առաջին 6 րոպեում։

Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանիեսը եւ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան։

«Ռոման» 40 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող փոխչեմպիոն «Ինտերին», որն այս տուրում փետրվարի 5-ին կընդունի չեմպիոն «Միլանին»։ «Էմպոլին» 10-րդն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռոմա» - «Էմպոլի»՝ 2:0 (տեսանյութ)

Ռոժեր Իբանիես, 2, Թեմի Աբրահամ, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում