Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» հետ։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
Մանչեսթերյան ակումբից աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն ու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
70-րդ րոպեին ոչ մարզական վարքի, մրցակցի պարանոցը երկու ձեռքով բռնելու համար հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։ Դրանից 6 րոպե անց հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացան։
21 «Մանչեսթեր Յունայթեդը» 42 միավորով երրորդն է։ «Քրիսթալ Փելասը» 12-րդն է՝ 24 միավոր։
«Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով եւ 20 խաղից հետո 29 միավորով 10-րդ տեղում է։ «Վուլվերհեմփթոնը» 15-րդն է՝ 20 միավոր։
«Բրայթոնը» նվազագույն հաշվով հաղթեց «Բորնմուտին» եւ 34 միավորով 6-րդն է։ 1 միավոր է հետ եւ 7-րդ տեղում է «Բրենթֆորդը», որը 3:0 հաշվով առավելության հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:1 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 7, 11մ, Մարկուս Ռեշֆորդ, 62 - Ջեֆրի Շլուպ, 76
Հեռացում՝ Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), 70
«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 3:0 (տեսանյութ)
Ժոել Մատիպ, 5, ինքնագոլ, Քրեյգ Դոուսոն, 12, Ռուբեն Նեւեշ, 71
«Բրայթոն» - «Բորնմուտ»՝ 1:0
Կաորու Միտոմա, 87
«Բրենթֆորդ» - «Սաութհեմփթոն»՝ 3:0
Բեն Մի, 41, Բրայան Մբեմո, 44, Մատիաս Իենսեն, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում