20:58  ,  4 փետրվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը, «Լիվերպուլի» պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» հետ։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Մանչեսթերյան ակումբից աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն ու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

70-րդ րոպեին ոչ մարզական վարքի, մրցակցի պարանոցը երկու ձեռքով բռնելու համար հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։ Դրանից 6 րոպե անց հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացան։

21 «Մանչեսթեր Յունայթեդը» 42 միավորով երրորդն է։ «Քրիսթալ Փելասը» 12-րդն է՝  24 միավոր։

«Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:3 հաշվով եւ 20 խաղից հետո 29 միավորով 10-րդ տեղում է։ «Վուլվերհեմփթոնը» 15-րդն է՝ 20 միավոր։

«Բրայթոնը» նվազագույն հաշվով հաղթեց «Բորնմուտին» եւ 34 միավորով 6-րդն է։ 1 միավոր է հետ եւ 7-րդ տեղում է «Բրենթֆորդը», որը 3:0 հաշվով առավելության հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:1 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 7, 11մ, Մարկուս Ռեշֆորդ, 62 - Ջեֆրի Շլուպ, 76

Հեռացում՝ Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), 70

«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 3:0 (տեսանյութ)

Ժոել Մատիպ, 5, ինքնագոլ, Քրեյգ Դոուսոն, 12, Ռուբեն Նեւեշ, 71

«Բրայթոն» - «Բորնմուտ»՝ 1:0

Կաորու Միտոմա, 87

«Բրենթֆորդ» - «Սաութհեմփթոն»՝ 3:0

Բեն Մի, 41, Բրայան Մբեմո, 44, Մատիաս Իենսեն, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում