Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» տանը մրցեց «Մայնցի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։ Բեռլինյան թիմի կազմում աչքի ընկան գերմանացի հարձակվող Կեւին Բեհրենսը եւ ամերիկացի հարձակվող Տեոզոն-Ժորդան Սիբաչոն։
«Ունիոն Բեռլինը» 39 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Մայնցը» 12-րդն է՝ 23 միավոր։
Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով պարտության մատնեց «Ֆրայբուրգին» եւ 37 միավորով երրորդն է։ «Ֆրայբուրգը» 6-րդ տեղում է՝ 34 միավոր։
«ՌԲ Լայպցիգն» հյուրընկալվեց «Քյոլնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0: «ՌԲ Լայպցիգը» չորրորդն է՝ 36 միավոր։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի դուբլի եւ պորտուգալացի պաշտպան Բուտայի գոլի շնորհիվ 3:0 հաշվով պարտության մատնեց Բեռլինի «Հերտային» եւ 35 միավորով 5-րդն է։ «Հերտան» նախավերջինն է՝ 14 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Մայնց»՝ 2:1 (տեսանյութ)
Կեւին Բեհրենս, 32, Տեոզոն-Ժորդան Սիբաչո, 84 - Մարկուս Ինգվարտսեն, 79, 11մ
«Բորուսիա Դորտմունդ» - «Ֆրայբուրգ»՝ 5:1 (տեսանյութ)
Նիկո Շլոտերբեկ, 26, Քարիմ Ադեյեմի, 48, Սեբաստիեն Ալեր, 51, Յուլիան Բրանդտ, 69, Ջովանի Ռեյնա, 82 - Լուկաս Հյոլեր, 45
Հեռացում՝ Կիլյան Սիլդիյա («Ֆրայբուրգ»), 17, երկրորդ դեղին քարտ
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Հերտա»՝ 3:0
Ռանդալ Կոլո Մուանի, 21, 11մ, 28, Բուտա, 90+5
«Քյոլն» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում