Անգլիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Արսենալը» Լիվերպուլում հյուրընկալվեց անգլիացի Շոն Դայչի գլխավորած «Էվերտոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։
«Էվերտոնի» միակ գոլը 60-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Ջեյմս Տարկովսկին (տեսանյութ)։
20 խաղից հետո «Արսենալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Էվերտոնը» (21 խաղ) 17-րդն է՝ 18 միավոր։
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Էվերտոն» - «Արսենալ»՝ 1:0 (տեսանյութ)
Ջեյմս Տարկովսկի, 60
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում