18:27  ,  4 փետրվարի, 2023

«Արսենալը» պարտվեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Արսենալը» Լիվերպուլում հյուրընկալվեց անգլիացի  Շոն Դայչի գլխավորած «Էվերտոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

«Էվերտոնի» միակ գոլը 60-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Ջեյմս Տարկովսկին (տեսանյութ)։

20 խաղից հետո «Արսենալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Էվերտոնը» (21 խաղ) 17-րդն է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 1:0 (տեսանյութ)

Ջեյմս Տարկովսկի, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում