16:32  ,  4 փետրվարի, 2023

MMA. Միհրան Հարությունյանը հաջորդ մենամարտը կանցկացնի փետրվարի 25-ին

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը փետրվարի 25-ին խառը մենամարտերում (MMA)  կանցկացնի իր 8-րդ մենամարտը։

Ամերիկյան UpNextFighting (UNF) ընկերության մրցաշարում 33-ամյա Հարությունյանի մրցակիցը կլինի 27-ամյա արգենտինացի Լուչիանո Ռամոսը, որը 8 մենամարտ է անցկացրել MMA-ում եւ տարել նույնքան հաղթանակ։

Մենամարտը տեղի կունենա Կալիֆոռնիայի Քոմերս քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում