15:35  ,  4 փետրվարի, 2023

«Փյունիկը» Թուրքիայում հաղթեց 4:0 հաշվով

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Թուրքիայի Բելեկ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց ղազախական «Մակտարալի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը փետրվարի 4-ին կանցկացնի եւս մեկ ընկերական խաղ։ Մրցակիցը կլինի ուկրաինական «Վերեսը»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Թուրքիայում անցկացրած նախորդ երեք ստուգողական հանդիպումներում «Փյունիկը» 1:3 հաշվով պարտվել էր ուկրաինական «Դնիպրո-1» թիմին, 0:2 հաշվով՝ մերձմոսկովյան «Խիմկիին», 4:2 հաշվով հաղթել էր «ԲՄԱ-Խաբարովսկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում