15:06  ,  4 փետրվարի, 2023

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Դանի Սեբալյոսին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի 26-ամյա իսպանացի պաշտպան Դանի Սեբալյոսին, հաղորդում է eldebate.com-ը։ Ֆուտբոլիստի գործակալն Արքայական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ Սեբալյոսը ցանկանում է կարիերան շարունակել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում։

«Ռեալտ» պատրաստ է չորս տարով երկարաձգել համագործակցությունը եւ բարձրացնել Սեբալյոսի աշխատավարձը։

Սեբալյոսը 2017 թվականին է իսպանական «Բետիսից» տեղափոխվել «Ռեալ»։ 2019-2021-ին նա վարձակալությամբ հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English