13:05  ,  4 փետրվարի, 2023

Ռոնալդու․ Թիմային ջանքերի շնորհիվ հասանք ոչ ոքի արդյունքի շատ բարդ խաղում (ֆոտո)

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է իր առաջին գոլին նոր թիմում (պաշտոնական խաղում)։

«Երջանիկ եմ, որ առաջին գոլս խփեցի սաուդյան լիգայում։ Թիմային ջանքերի շնորհիվ հասանք ոչ ոքի արդյունքի շատ բարդ խաղում»,- գրել է Ռոնալդուն։

«Ալ Ֆատեհի» դեմ հանդիպման ավելացված ժամանակում Ռոնալդուի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ «Ալ Նասրը» խուսափել էր պարտությունից՝ 2:2:

Ռոնալդուն փետրվարի 5-ին կդառնա 38 տարեկան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English