11:08  ,  4 փետրվարի, 2023

Էդուարդ Սպերցյան․ Եվրոպայում խաղալու ցանկություն ունեմ

Ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է իր նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին լուրերին։

«Ես էլ բոլորիդ նման նորություններ եմ կարդում մամուլում։ Ոչինչ չգիտեմ այդ մասին, ինձ ոչ ոք չի զանգել։ Ծնողներիս նույնպես չեն զանգել։ Ես դեռ ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել իմ ապագայի վերաբերյալ։

Եվրոպայում խաղալու ցանկություն ունեմ։ Բայց ես այստեղ եմ՝ «Կրասնոդարում»։ Ցանկանում եմ հաջողությունների հասնել ակումբի հետ»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ խաղացողին ձեռք բերելու ցանկություն ունի հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»։

21-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, «Կրասնոդարի» լավագույն խաղացող այս մրցաշրջանի առաջին կեսի արդյունքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում