01:54  ,  4 փետրվարի, 2023

«Չելսին» ու «Ֆուլհեմը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Չելսին» ընդունեց «Ֆուլհեմին»։ Լոնդոնյան թիմերի պայքարում գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

«Չելսին» 2 հարված կատարեց մրցակցի դարպասին, «Ֆուլհեմը»՝ 4։

«Չելսիում» նորամուտը նշեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որը մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Էնցո Ֆերնանդեսը 2 օր առաջ է պորտուգալական «Բենֆիկայից» տեղափոխվել «Չելսի»։ Նրա տրանսֆերն ամենաթանկն է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ։ «Չելսին» վճարել է 121 միլիոն եվրո։

«Ֆուլհեմը» 22 խաղից հետո 32 միավորով 6-րդն է։ «Չելսին» (21 խաղ) 9-րդ տեղում է՝ 30 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում