00:13  ,  4 փետրվարի, 2023

Էնցո Ֆերնանդեսը նորամուտը նշեց «Չելսիում»

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը նորամուտը նշեց «Չելսիում»։ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Չելսին» ընդունել է «Ֆուլհեմին»։ Ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը չի բացվել։

Լոնդոնյան թիմի անգլիացի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը 22-ամյա ֆուտբոլիստին ընդգրկել է մեկնարկային կազմում։

Էնցո Ֆերնանդեսը 2 օր առաջ է պորտուգալական «Բենֆիկայից» տեղափոխվել «Չելսի»։ Նրա տրանսֆերն ամենաթանկն է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ։ «Չելսին» վճարել է 121 միլիոն եվրո։ Ֆերնանդեսը կնքել է 8,5 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում