23:43  ,  3 փետրվարի, 2023

«Արարատի» 19-ամյա կոտդիվուարցի նորեկը

2023 թվականի «Արարատի» առաջին նորեկն է 19-ամյա կոտիվուարցի հարձակվող Մուհամեդ Լամին Կոնեն:

2003 թվականի օգոստոսի 7-ին ծնված ֆուտբոլիստը «Արարատ» է տեղափոխվել շվեյցարական «Լոզան Ուշի» թիմից: Ընթացիկ մրցաշրջանում Կոնեն հանդես է եկել «Լոզան Ուշիի» երկրորդ թիմում, որի կազմում դարձել է 20 գոլի հեղինակ, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:

Մուհամեդ Կոնեն հունվարի 28-ին «Արարատի» կազմում մասնակցել է ԲԿՄԱ-ի դեմ ստուգողական խաղին: Երկրորդ կեսում փոխարինման մտնելուց հետո նա հեթ-տրիկ էր ձևակերպել և օգնել էր «Արարատին» 3:2 հաշվով կամային հաղթանակ տանել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս