22:17  ,  3 փետրվարի, 2023

Իբրահիմովիչը 8 ամիս անց վերսկսել է մարզումները «Միլանի» ընդհանուր խմբում (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն «Միլանի» 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 8 ամիս անց վերսկսել է մարզումները իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է Sky-ը։ «Միլանը» պատրաստվում է «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 5-ին։

Իբրահիմովիչը խաղադաշտ դուրս չի եկել 2022թ․ մայիսի 22-ից։ Նա ենթարկվել էր ծնկահոդի վիրահատության։

Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում