21:02  ,  3 փետրվարի, 2023

Ռոնալդուն առաջին գոլը խփեց «Ալ Նասրում» (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվեց «Ալ Ֆատեհին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2։

«Ալ Նասրին» պարտությունից փրկեց 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն ավելացված երրորդ րոպեին արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը՝ խփելով առաջին գոլը նոր թիմում (տեսանյութ

«Ալ Նասրի» առաջին գոլը 42-րդ րոպեին խփել էր բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան, որն ավելացված 5-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։

«Ալ Նասրը» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ալ Շաբաբը»։ «Ալ Ֆատեհը» 6-րդն է՝ 22 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում