Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Տոտնեհեմի» դեմ խաղից առաջ դրվատանքով է խոսել լոնդոնյան թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնի մասին։
«Հարի Քեյնը բացառիկ ֆուտբոլիստ է։ «Տոտենհեմը» գոհ է նրանից։ Նա շատ գոլեր է խփում, ցուցադրում է անհավանական որակներ։
Եթե «Տոտենհեմը» դեռ չի նվաճել չեմպիոնական տիտղոս, չի նշանակում, որ Քեյնը վատ խաղացող է։ Նա ապացուցում է, որ վիճակագրությունը չի չափվում տիտղոսներով։ Քեյնը մնում է իմ տեսած լավագույն հարձակվողներից մեկը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնության 22-րդ տուրի «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում