16:57  ,  3 փետրվարի, 2023

Արտետան այս մրցաշրջանում երրորդ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն մարզիչ

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում երրորդ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Անցած ամիս էլ Արտետան էր արժանացել լավագույն մրցանակին։

Հունվարին «Արսենալը» Պրեմիեր լիգայում մասնակցել է 3 հանդիպման եւ վաստակել 7 միավոր։ «Նյուքասլ Յունայթեդի» հետ 0:0 հաշվով խաղալուց հետո «Արսենալը» 2:0 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին», 3:2 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Արսենալն» Պրեմիեր լիգայի արդեն 13 խաղում անընդմեջ պարտություն չի կրել եւ 19 խաղից հետո 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից հետո Արտետան առաջինն է, ում հաջողվեց երկու ամիս անընդմեջ արժանանալ լավագույնի մրցանակին, որին անցած ամիս հավակնում էին նաեւ․

Սթիվեն Կուպեր («Նոթինգեմ Ֆորեսթ»)՝ 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, գոլերի տարբերություն՝ +3։

Ռոբերտո Դե Ձերբի («Բրայթոն»)՝ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, գոլերի տարբերություն՝ +6։

Ունաի Էմերի («Աստոն Վիլա»)՝ 3 հաղթանակ, 1 ոչ ոքի, գոլերի տարբերություն՝ +4։

Թոմաս Ֆրանկ («Բրենթֆորդ»)՝ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, գոլերի տարբերություն՝ +4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում