16:11  ,  3 փետրվարի, 2023

«Նոթինգեմ Ֆորեսթը» ներկայացրեց Կեյլոր Նավասին եւ Անդրե Այուին (ֆոտո, վիդեո)

Անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթը» ներկայացրեց թիմի նորեկներ, կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասին եւ գանացի հարձակվող Անդրե Այուին։

Կեյլոր Նավասը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմ։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

36-ամյա Նավասը 2014-2019 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն։ ՊՍԺ-ում Նավասը դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

33-ամյա Անդրե Այուն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Նոթինգեմ Ֆորեսթին»՝ կնքելով կես տարվա պայմանագիր։ Նրա նախորդ ակումբը Քաթարի «Ալ Սադն» էր, որի կազմում խաղացել է 2021թ․ հուլիսից մինչեւ այս տարվա հունվար։

Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Մարսելում», «Լորիանում», Ուելսի «Սուոնսի Սիթիում», անգլիական «Վեստ Հեմում», թուրքական «Ֆեներբահչեում»։

Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Նոթինգեմ Ֆորեսթը» 21 միավորով 13-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում