15:39  ,  3 փետրվարի, 2023

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող  Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ հունվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն անցած ամիս տարել է 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, կրել 1 պարտություն։ Մարկուս Ռեշֆորդը խփել է 3 գոլ։

Մրցանակին հավակնում նաեւ հետեւյալ ֆուտբոլիստները․

Դեն Բերն («Նյուքասլ») - 3 խաղ, 1 հաղթանակ, 2 ոչ ոքի։

Բրենան Ջոնսոն («Նոթինգեմ Ֆորեսթ») - 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, 2 գոլ, 2 գոլային փոխանցում։

Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի») - 3 հաղթանակ, 1 պարտություն, 3 գոլ, 2 գոլային փոխանցում։

Սոլի Մարչ («Բրայթոն») - 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 3 գոլ, 1 գոլային փոխանցում։

Դավիդ Ռայա («Բրենթֆորդ», դարպասապահ) - 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 2 բաց թողած գոլ, 11 սեյվ։

Բուկայո Սակա («Արսենալ») - 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 գոլ, 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով