15:28  ,  3 փետրվարի, 2023

«Փյունիկը» նոր պայմանագիր կնքեց Հովհաննես Հարությունյանի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը  կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երեւանյան թիմի հետ կմնա մինչև 2023-2024 թվականների մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի կայքը:

«Շատ ուրախ եմ «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելու համար: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու ջերմ վերաբերմունքի համար: Մեր առջև մեծ մարտահրավերներ են դրված, բայց ամենակարևորը պետք է շարունակենք հաղթել ու  երկրպագուներին անմոռանալի պահեր պարգևենք»,- ասաց Հարությունյանը նոր պայմանագիր ստորագրելուց հետո:

Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» էր վերադարձել 2021-ի ձմռանը` օգնելով թիմին նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները, նաև կարևոր դեր խաղալով հայկական ֆուտբոլի համար պատմական եվրագավաթային մրցաշրջանում:

23-ամյա ֆուտբոլիստը անցած տարվա նոյեմբերին հատեց 100 հանդիպման շեմը «Փյունիկում»: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային թիմի կազմում: Նախորդ տարվա արդյունքներով նա ընդգրկվեց նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով