14:51  ,  3 փետրվարի, 2023

«Արսենալը» երկարաձգեց պայմանագիրը Գաբրիել Մարտինելիի հետ

Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը» երկարաձգեց պայմանագիրը 21-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելիի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ այն նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Գաբրիել Մարտինելին 2019 թվականից է հանդես գալիս «Արսենալում»՝ 111 խաղում խփելով 25 գոլ, կատարելով 16 գոլային փոխանցում։

Անգլիայի առաջնության 19 խաղից հետո «Արսենալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որն անցկացրել է 20 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում