Հայ մրցավարները փետրվարի 3-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Լառնակա քաղաքում:
Հավաքին կմասնակցեն 23 մրցավարներ և մրցավարի օգնականներ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հավաքի ղեկավարն է Սլավա Ղազարյանը, ֆիզպատրաստության մարզիչը՝ Արման Ալաբերքյանը։
Հրահանգիչներն են Կարեն Նալբանդյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Հասմիկ Ղարիբյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում