14:05  ,  3 փետրվարի, 2023

Հայաստանի 23 մրցավար կմեկնի Կիպրոս

Հայ մրցավարները փետրվարի 3-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Լառնակա քաղաքում:

Հավաքին կմասնակցեն 23 մրցավարներ և մրցավարի օգնականներ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը

Հավաքի ղեկավարն է Սլավա Ղազարյանը, ֆիզպատրաստության մարզիչը՝ Արման Ալաբերքյանը։

Հրահանգիչներն են Կարեն Նալբանդյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Հասմիկ Ղարիբյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում