12:35  ,  3 փետրվարի, 2023

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ․ Իբրահիմովիչը չի ընդգրկվել «Միլանի» հայտացուցակում

Իտալիայի չեմպիոն «Միլանի» 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի ընդգրկվել իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի հայտացուցակում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումներին։

«Միլանը» կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին Միլանում։

Իտալական մամուլը գրել էր, որ Իբրահիմովիչը վերականգնվել է ծնկի վնասվածքից հետո եւ պատրաստ կլինի «Տոտենհեմի» դեմ խաղերին։

Իբրահիմովիչն անցած տարվա մայիսին էր ենթարկվել ծնկահոդի վիրահատության։

Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում