11:28  ,  3 փետրվարի, 2023

Թոմաս Մյուլերի ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը դարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության ռեկորդակիր հաղթանակով ավարտած հանդիպումների քանակով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա ֆուտբոլիստը 53-րդ հաղթանակն է ունեցել Գերմանիայի գավաթի խաղարկության հանդիպումներում։ Թոմաս Մյուլերը գերազանցել է Բրեմենի «Վերդերի» նախկին կիսապաշտպան Միրկո Վոտավուի ռեկորդը։

«Բավարիան» 1/8 եզրափակիչում 4:0 հաշվով հաղթել էր «Մայնցին» եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Մյուլերը կրկնել է «Բավարիայի» նախկին խաղացող Զեպ Մայերի ակումբային ռեկորդը Գերմանիայի գավաթի խաղարկությունում անցկացրած հանդիպումների քանակով՝ 63։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս