Հայաստանը նահանջել է համաշխարհային սպորտի Worldsportranking ամենամյա վարկանիշային աղյուսակում, որը 115 մարզաձեւերում ամեն տարվա միջազգային մրցումների վերլուծությամբ՝ կազմում է worldsportranking.info-ն։
Համաշխարհային աղյուսակում Հայաստանը 2021 թվականի համեմատ նահանջել է 13 տեղով եւ 206 երկրների թվում 105-րն է։
Առաջատար տասնյակում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իսպանիան, Ճապոնիան, Բրազիլիան, Իտալիան, Չինաստանը եւ Արգենտինան։
Եվրոպայի 50 երկրների մեջ Հայաստանը 2022-ի արդյունքներով՝ 42-րդն է։ Ավելի ցածր տեղերում են Հյուսիսային Մակեդոնիան, Մալթան, Ալբանիան, Անդորրան, Կոսովոն, Մոնակոն, Սան Մարինոն եւ Լիխտենշտեյնը։
Ըստ մարզաձեւերի վարկանիշային աղյուսակների՝ Հայաստանն ամենաբարձր դիրքերն ունի շախմատում (6-րդ տեղ), սամբոյում (15), ծանրամարտում (17), բազկամարտում (20), ըմբշամարտում (26), բռնցքամարտում (45), ուշուում (51), խառը մենամարտերում (58), սպորտային պարերում (60), մարմնամարզությունում (64), հրաձգությունում (69), փաուերլիֆտինգում (73), ֆուտբոլ-ֆուտզալում (89)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում