09:39  ,  3 փետրվարի, 2023

Լա Լիգայի նախագահ․ Մբապեն ու Հոլանդը միասին կարող են լինել միայն «Ռեալում»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ապագայում հանդես կգան Իսպանիայի առաջնությունում։

«Հույս ունեմ՝ Մբապեն ու Հոլանդը կհայտնվեն Լա Լիգայում, բայց այդ երկու խաղացողները միասին կարող են լինել միայն «Ռեալում»։

«Բարսելոնայի» տնտեսական վիճակը թույլ չէր տա նրանց հավակնել այդպիսի տրանսֆերների ոչ այս մրցաշրջանում, ոչ էլ հաջորդ։ Ես կարծում եմ՝ հնարավոր չէ»,- Տեբասի խոսքը մեջբերում է Marca-ն։

24-ամյա Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, 22-ամյա Էրլինգ Հոլանդինը «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ մինչեւ 2027թ․ հունիս։

Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո, Հոլանդինը՝ 170 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում