09:02  ,  3 փետրվարի, 2023

«Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը Մատեո Դարմիանի հետ

Իտալիայի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրն իտալացի պաշտպան Մատեո Դարմիանի հետ մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մատեո Դարմիան 2020 թվականին է միացել «Ինտերին», որի հետ մասնակցել է 91 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Դարմիանն «Ինտերի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English