21:07  ,  2 փետրվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Վալվերդեի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ծառայություններով։ Մանչեսթերյան ակումբը պատրաստ է 24-ամյա ուրուգվայցի խաղացողի տրանսֆերի համար վճարել 80 միլիոն եվրո, հաղորդում է El Nacional-ը։

Արքայական ակումբը չի ցանկանում վաճառել Ֆեդերիկո Վալվերդեին։ Նա թիմի երկարաժամկետ նախագծի անձեռնմխելիներից է։ Վալվերդեն եւս Անգլիա տեղափոխվելու մեծ ցանկություն չունի։

Transfermarkt-ը Վալվերդեի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում