20:03  ,  2 փետրվարի, 2023

Կիլիան Մբապեն բաց կթողնի 3 շաբաթ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով չի խաղա մոտ մեկ ամիս։ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր «Մոնպելիեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի խաղում եւ փոխարինվել 21-րդ րոպեին։ ՊՍԺ-ն հաղթել էր 3:1 հաշվով։ Մբապեն 10-րդ րոպեին երկու անգամ չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոց հարվածը։

«Հետազոտությունը ցույց է տվել, որ Կիլիան Մբապեն ստացել է ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։ Վերականգնման համար կպահանջվի երեք շաբաթ», հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մբապեն չի օգնի ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմին Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի կունենա փետրվարի 14-ին։

«Մոնպելիեի» դեմ խաղում վնասվածք էր ստացել նաեւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը փոխարինվել էր 32-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս